ԵՊԼՀ-ում տեղի է ունեցել Հունաստանի ազատագրման օրվան նվիրված միջոցառում

ԵՊԼՀ-ում տեղի է ունեցել  Հունաստանի ազատագրման օրվան նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին՝ ժամը 14:00-ին, տեղի ունեցավ Հունաստանի ազատագրման օրվան նվիրված միջոցառում, որին իր տիկնոջ հետ ներկա էին ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպան Իոաննիս Տայիսը, ՀՀ ԱԺ փոխհանագահ պարոն Էդուարդ Շարմազանովը, ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանը, ՀՀ Աշխատակազմի, ՀՀ Կառավարության և ՀՀ Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանում Հունական համայնքից: Ողջունելով Հունաստանի ազատագրման օրվան նվիրված միջոցառման ներկաներին և մասնակիցներին՝ ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գասպարյանը նշեց.

«Պետք է ասեմ, որ ԵՊԼՀ-ում հունարեն ուսումնասիրող 100 ուսանողները և հունարեն դասավանդող դասախոսները ԵՊԼՀ-ի փոքրիկ հունական համայնքն են»: ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպան Իոաննիս Տայիսը իր խոսքում կարևորեց ԵՊԼՀ Հունարենի և հունական մշակույթի կենտորնի դերը մարդկության հնագույն քաղաքակրթության օրաններից մեկի՝ Հունաստանի պատմության, լեզվի և մշակույթի տարածման գործում և հավելեց. «Մարտի 25-ով տոնում ենք 1821թ. Հունաստանի ազգային ազատագրման պայքարի մեկնարը, որով հույն ժողովուրդը ազատվեց թուքական լծից»: Բոլոր ազգերի համար անկախությունը համարելով բարձրագույն արժեք՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ պարոն Շարմազանովը նշեց, «Այսօրվա միջոցառումը վկայում է, որ հայ-հունական կապերը խարսխված են ոչ միայն հազարամյա անցյալի վրա, այլ ունեն նաև մեծ ներկա և ապագա»:

Միջոցառմանը հունական երգերի շարանով ելույթ ունեցավ Հայաստանում Հունական համայնքի «Խարիտոնի» վոկալ գործիքային անսամբլը, որը ղեկավարում է ՀՀ ժողովրդական արտիստուհի, 6 ոսկե մեդալակիր, ՀՀ Կոնսերվատորիայի դասախոս պրոֆեսոր տիկին Անժելա Աթաբեկյանը: «Խարիտոնի» անսամբլը աշխարհում միակն է, որը հունական բազուկին հնչեցնում է հայկական քանոնի հետ և ստանում անզուգական մեղեդի: Անսամբլի երգացանկն այնքան վարակիչ էր, որ ՀՀ-ում հունական համայնքի ներկայացուցիչների հետ հունական շուրջպար բռնեց անգամ ՀՀ ԱԺ փոխհանագահ պարոն Շարմազանովը, ասվում է ԵՊԼՀ հանրային կապերի համակարգողի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---