24 նոյեմբերի 2005 - 13:03 AMT
Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ ղեկավարը կմեկնի Մոսկվա ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով
Նոյեմբերի 28-ին Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, ինչպես նաեւ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի շրջանակներում նախատեսվում է պատվիրակության ղեկավարների հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես ծրագրվում է հայ-ռուսական ռազմական համագործակցության փաստաթղթերի ստորագրում: