19 ապրիլի 2013 - 12:41 AMT
«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2013թ. առաջին եռամսյակում աճել է 6,1 տոկոսով

2013 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 648,6 հազ. տոննա բեռ, ինչը 6,1%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է95,3 հազար տոննա` 1,8%-ով նվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 229,0 հազար տոննա բեռ՝ 1,7%-ով նվազելով 2012 թվականի հունվար-մարտի հետհամեմատ: Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 324,3 հազար տոննա՝ գերազանցելով անցյալ տարվաշեմը 15,3%-ով: 12,7%-ով աճել է նաև միջին օրեկան բեռնումը երկաթուղում: Իր հերթին միջին օրեկան բեռնաթափման ցուցանիշը աճել է 7%-ով: Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումներիծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր եղավ հասնել շարժակազմի ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումներիժամկետների կրճատման և սակագնային առաջարկների ձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ: Երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները,բարձրացնել բեռնափոխադրումների հուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը: