«Ռուսաստանյան հետք»` Բոստոնի ահաբեկչությունո՞ւմ

«Ռուսաստանյան հետք»` Բոստոնի ահաբեկչությունո՞ւմ

PanARMENIAN.Net - Բոստոնի ահաբեկչության գործողության իրագործման կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք ԱՄՆ են ժամանել Չեչնիայի հարևանությամբ գտնվող հյուսիսկովկասյան տարածաշրջանից, հայտնում է Associated Press –ը սեփական աղբյուրների վրա հղումով:

Ըստ այդ տեղեկատվության, երկու ենթադրյալ ահաբեկիչներն ապրել են ԱՄՆ-ում մեկ տարուց ավելի: NBC News անանուն աղբյուրները պնդում են, որ նրանք եղբայրներ են, իսկ ԱՄՆ են եկել Չեչնիայից: Նրանցից մեկը սպանվել է ոստիկանության հետ հրաձգության ժամանակ: Ըստ CNN-ի, մահվան պահին նա կրել է մահապարտի գոտի: Երկրորդի անունն, որի որոնումները շարունակվում են, ըստ գործակալության տվյալների, Ջոխար Ցարնաև է, նա 19 տարեկան է: CBS News հեռուստաընկերությունը հայտնում է, որ կասկածյալները կարող են լինել ինչպես ռուսաստանցիներ, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիներ, որոնք մշտապես ապրում են Ա ՄՆ-ում: Ոստիկանությունը պաշտոնական տվյալներ չի հայտնել, գրում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---