19 ապրիլի 2013 - 16:27 AMT
Վաղը քաղաքապետարանում միջոցառումների մուտքն ազատ է

Հայկական պատվիրակությունը մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնելու է Բանկոգ` «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը փոխանցելու: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: Արդեն 1 տարի Երևանն էր կրում այդ տիտղոսը, իսկ վաղը քաղաքապետարանում կամփոփվեն կատարված ծրագրերը: Քաղաքապետի խորհրդականի խոսքով այս 1 տարվա ընթացքում գրադարանների ընթերցողների թիվն աճել է 7 տոկոսվ: «Կարևոր է, որ մենք մասնակցում ենք միջազգային նման ծրագրերի ու հրաշալի է, որ համաշխարհային իրողությանների մաս ենք կազմում: Սա իր տեսակի մեջ բացառիկ էր»,- ասել է Ա. Սուքիասյանը:

Քաղաքապետարանում պաշտոնական արարողությունը մեկնարկելու է ժամը 19.00-ին ու շարունակվելու է մինչև ուշ գիշեր: Այդ ընթացքում քաղաքապետարանը վերածվելու է «բոհեմական վայրի». երաժշտություն, ցուցահանդես, գրքերի շնորհանդեսներ, ցուցադրություն-վաճառք, ընդունելությունն քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: «Երևանցիները մուտքն ազատ է, իսկ ժամը 23.00-ից սկսած ամեն ժամը մեկ քաղաքապետարանի մոտից ավտոբուսները շարժվելու են տարբեր ուղղություններով` երևանցիներին տուն հասցնելու», - տեղեկացրեց Ա.Սուքիասյանը:

Քաղաքապետարանում միջոցառումները սկսելուց առաջ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ բացվելու է քանդակագործ Արման Դավթյանի՝ Նուռի հեղինակած ընթերցողի բրոնզաձույլ քանդակը: 2,5 մետր բարձրությամբ բրոնզե կոմպոզիցիան կազմված է լինելու գրքերից և լուսամփոփից, իսկ ընթերցողը, քաղաքացին է լինելու, ով հնարավորություն կունենա ցանկության դեպքում նստել քանդակի վրա և ընթերցել: Քանդակն ինտերակտիվ է` կից տարածքից անվճար ինտերնետի կապի միջոցով կարող եք մուտք գործել քանդակի անունը կրող համապատասխան կայքէջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Նախորդ տարիներին այդ տիտղոսին են արժանացել Մադրիդը /2001/, Ալեքսանդրիան /2002/, ՆյուԴելին /2003/, Անդվերպենը /2004/, Մոնրեալը /2005/, Թուրինը /2006/, Բոգոտան /2007/, Ամստերդամը /2008/, Բեյրութը /2009/, Լյուբլյանան /2010/ և ԲուենոսԱյրեսը /2011/: Անցած տարի մենք տոնում էինք նաև հայկական առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանը: