Բրյուսելում քննարկվել են Հայաստանին աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքները

Բրյուսելում քննարկվել են Հայաստանին աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքները

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Ընդլայնման ու հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն անդրադարձան արդեն ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի մասին համաձայնագրերին, ինչպես նաև ավարտական փուլում գտնվող Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքները: Բանակցությունների օրակարգում էին ս.թ. սեպտմբերին Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---