Մեկնարկել է «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը

Մեկնարկել է «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը

PanARMENIAN.Net - «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ այսօր, ժամը 17:00-ից մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և hասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեղադրված տաղավարում յուրաքանչյուրը կարող է գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր նվիրել:Միջոցառման կազմակերպիչների խոսքով ծրագրի նպատակը հանրության ուշադրությունը գրքին ու ընթերցանությանը ևս մեկ անգամ սևեռելն է: Միջոցառումը նաև բարեգործական նպատակ է հետապնդում. հավաքված բոլոր գրքերն այնուհետև կփոխանցվեն համայնքային գրադարաններին և ՀՀ տարբեր զորամասերի։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---