ԻԻՀ նախաձեռնությամբ 3 հայկական եկեղեցի ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

ԻԻՀ նախաձեռնությամբ 3 հայկական եկեղեցի ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության մամուլի և հասարակայնութան հետ կապերի վարչությունից:

Հ.Հակոբյանը նախ ցավակցել է իրանցի նախարարին օրերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի առիթով, ապա քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև ստորագրվելիք «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. /1391-1394 թթ./ մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագրին առնչվող հարցերխնդիրներ, ինչպես նաև Իրանում հայկական համայնքին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել դարերի պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերություններին:

Բարձրաստիճան հյուր, անդրադառնալով Իրանում հայկական պատմական մշակութային ժառանգությանը, նշել է, որ Իրանի կառավարության նախաձեռնությամբ երեք հայկական եկեղեցի ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել իրանական կառավարությանը, որ հնարավորություն է տվել մեր հայրենակիցներին ապրել, ստեղծագործել, զարգացնել հայկական մշակույթը: Նա անդրադարձել է նաև Իրանում հայ գրատպության պատմությանը:

Կողմերը քննարկել են փոխադարձ ծրագրերի իրականացման հնարավորությունները` փաստա-վավերագրական ֆիլմերի նկարահանում, հեռուստատեսությամբ գեղարվեստական ֆիլմերի հեռարձակում, ինչպես նաև, ցուցահանդեսների կազմակերպմանը, ուսանողների, աշակերտների շրջանում մրցույթների անցկացմանը, պարսկերենի խորացված ուսուցմանը նպաստող ծրագրեր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---