Երևանի Մամիկոնյանց փողոցում վերամբարձ կռունկը թեքվել է և առկա է ընկնելու վտանգ

Երևանի Մամիկոնյանց փողոցում վերամբարձ կռունկը թեքվել է և առկա է ընկնելու վտանգ

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 36/6 շենքի մոտակայքում վերամբարձ կռունկը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին պատկանող կիսակառույց շինությունում, որը 2006 թվականից չի շահագործվում, թրթուրավոր կռունկի սլաքը թեքվել է և իրենից վտանգ է ներկայացնում:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ծառայության, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցները:

Ըստ «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ծառայության փորձագետի՝ նշված կռունկը «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ռեեստրում գրանցված չէ և փորձաքննություն չի անցել: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---