Փլուզում Շիրակի մարզում. 4 ընտանիք շենքից տարահանվել է

Փլուզում Շիրակի մարզում. 4 ընտանիք շենքից տարահանվել է

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 16.56-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի 1-ին փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատը փլվել է:Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող չորսհարկանի շենքի 1-ին մուտքի աստիճանավանդակին հարող պատը` մոտ 5 քմ: Հրշեջ-փրկարարները 9 բնակչի (4 ընտանիք) շենքից տարահանել են: Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---