20 ապրիլի 2013 - 11:21 AMT
Ուոթերթաունում չեղյալ էր հայտարարվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցաոռւմը

Ամբողջ գիշեր Ուոթերթաունի ոստիկանությունը խուզարկել է գրասենյակները, դպրոցները, եկեղեցիները, գրում է The Armenian Weekly-ն: Ըստ հայ համայնքի ներկայացուցիչների, խուզարկություններ են անցկացվել նաև տեղի հայկական դպրոցում, եկեղեցում և հայերին պատկանող խանութներում: Իշխանությունները հսկողության տակ են վերցրել ողջ շրջակայքը՝ խնդրելով բնակիչներին մնալ տներում: Հասարակական տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է: Ոստիկանությունը խորհուրդ է տվել չբացել գրասենյակներն ու խանութները: Հետաձգվել է նաև Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում: