20 ապրիլի 2013 - 12:16 AMT
Տեխասի գործարանում պայթյունից հետո 60 մարդ անհայտ կորել է

60 մարդ է անհայտ կորել Տեխասի գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ջոն Քորինը, նահանգի սենատորը, ենթադրում է, որ նրանք բոլոր փլատակների տակ են: Ավելի վաղ Ուեսթի իշխանությունները հայտնեցին 35 զոհվածների մաիսն, սակայն, հավանաբար, այդ թիվը կաճի: Զոհվածների թվում են նաև ոստիկաններ ու հրշեջներ: Գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում մոտ 100 շինություն է քանդվել Վեսթ քաղաքում, որի բնակչությունը 2,8 հազար մարդ է: