20 ապրիլի 2013 - 14:20 AMT
Եվրոպան թույլ է տվել զենք առաքել Հարավային Կովկասի երկրներ

Մի շարք եվրոպական երկրներ՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Շվեդիան, Դանիանա, Հոլանդիան, Լեհաստանն ու Խորվաթիան «կանաչ լույս» են վառել ռազմական նշանակության արտադրանքի առաքման համար Հարավային Կովկասի երկրներ, հայտնում է ANSPRESS-ը: Մինչ օրս այս կամ այն չափով Հարավային Կոկասի երկրներ զենք ու զինամթերք են արտահանել Ֆինլանդիան, Շվեյցարիան, Սերբիան, Հունաստանը, Բուլղարիան, Չեխիան, Ռումինիան, Սլովակին, Հունգարիան: Իսկ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան ու Գերմանիան միանշանակ հայտարարել են, որ նման տիպի արտադրանք չեն արտահանի Հարավային Կովկաս, քանի դեռ այնտեղ կան չկարգավորված հակամարտություններ: Նման մեղմացման պատճառները դեռ հայտնի չեն: