Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀԱԿ հանրահավաքի և երթի իրազեկումը

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀԱԿ հանրահավաքի և երթի իրազեկումը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ապրիլի 12-ի իրազեկումը՝ապրիլի 30-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ. 20.00-ին, Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: ՀԱԿ-ին երթուղին առաջարկել է քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ուժը կորցրած է ճանաչվել 10.04.2013թ. հ. 87 որոշումը: Ըստ որի, սահմանափակվել էր երթը, քանի որ «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես նույն օրը նույն ժամին հավաք պետք է անցկացնի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---