20 ապրիլի 2013 - 16:30 AMT
Արմեն Պողոսյանն առաջարկում է մեծացնել կառավարության մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկում է մեծացնել կառավարության մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»:

Նա համոզված է, որ գազի սակագինը բարձրանալու է, ուստի կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, մասնավորապես, պետք վերականգնվի կենտրոնացված ջեռուցման համակարգը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահը բացի այդ՝ առաջարկեց նաև փոխել վճարման համակարգը.«Շատ սպառողը պետք է շատ վճարի, իսկ քիչ սպառողը՝ քիչ»:

Եթե թանկանա գազը, կթանկանան նաև մի շարք ապրանքներ: Արմեն Պողոսյանն ասում է, որ հայ ընտանիքներն այն վիճակում չեն, որ այս խնդիրն անուշադրության մատնվի: