ՀԱԿ-ը չի պատրաստվում դուրս գալ ավագանու ընտրապայքարից. Վ.Խաչատրյանը հերքում է

ՀԱԿ-ը չի պատրաստվում դուրս գալ ավագանու ընտրապայքարից. Վ.Խաչատրյանը հերքում է

PanARMENIAN.Net - Տեղեկությունները, թե հօգուտ ԲՀԿ-ի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է դուրս գալ Երևանի ավագանու ընտրապայքարից, ՀԱԿ ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանը հերքում է և անլուրջ համարում: «Մեկ րոպե առաջ եմ լսել այդ մասին, անլուրջ խոսակցություններ են: Մենք այս ընտրություններին մասնակցում ենք հաղթելու համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը:

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: Քաղաքային իշխանության համար պայքարում են վեց կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---