20 ապրիլի 2013 - 19:46 AMT
Մայրաքաղաքում տեղադրվել է Ընթերցողի արձանը

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփոիչ միջոցառումների շրջանակում Երևանում բացվեց քանդակագործ Նուռի՝ Արման Դավթյանի հեղինակած Ընթերցողի արձանը:

Բրոնզաձույլ քանդակը տեղադրվել է խորհրդանշական վայրում՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ: Ավելի քան 2 մետր բարձրություն ունեցող կոմպոզիցիան կազմված է գրքերից և լուսամփոփից: Ցանկության դեպքում ընթերցասերները կարող են ազատ նստել քանդակի վրա և ընթերցել

Ինտերակտիվ քանդակը մեկ այլ առանձնահատկություն էլ ունի. այն հնարավորություն է ընձեռում քանդակի հարակից տարածքից անվճար ինտերնետ կապի միջոցով մուտք գործելու www.karda.am կայքէջ և ներբեռնել գրքեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արձանի բացմանը ներկա է եղել նաև քաղաքապետը: