Պարույր Հայրիկյանի վիրահատությունը հաջող է անցել. Շուտով դուրս կգրվեմ, որ շատ ծախսեր չլինեն

Պարույր Հայրիկյանի վիրահատությունը հաջող է անցել. Շուտով դուրս կգրվեմ, որ շատ ծախսեր չլինեն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին իրահատությունը Բրյուսլում հաջող է անցել, նա արդեն կարողանում է շարժել վիրավոր ձեռքի մատները: Այս մասին ԱԻՄ առաջնորդը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես մի քանի օր ի վիճակի չեղա գրել, բայց տեղեկացնեմ, որ վիրահատվեցի և, հավանաբար, բավական հաջող, որովհետև արդեն կարողանում եմ չաշխատող մատներով գործել։ Բրյուսելի մասնավոր հիվանդանոցներից մեկում եմ։ Շուտով դուրս կգրվեմ, որ շատ ծախսեր չլինի, բայց երկար եմ լինելու իրենց հսկողության տակ՝ մի քանի ամիս։ Ինձ համար կարևոր է, որ զգամ՝վերականգնվում եմ։

Վաղն ազատվելու եմ կաշկանդող-սնուցող խողովակներից ու ավելի հանգամանալից կգրեմ։ Շնորհակալ եմ բազմաթիվ բարեմաղթանքների, նաև հրավերների ու աջակցելու պատրաստակամության համար։ Կներեք, որ այցելելու առաջարկներին չընդառաջեցի։ Ես ամեն ինչով ապահովված եմ և շրջապատված ազգականներով ու սրտակից բարեկամներով։ Ամեն դեպքում վաղը բելգիացի բարեկամներիս համար կգրեմ հեռախոսահամարս»,- գրել է Պարույր Հայրիկյանը:

Ավելացնենք, որ կառավարությունը պահուստային ֆոնդից 2013 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել է 20.5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար)` Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Հետագայում վնասվածքի հետ կապված բարդություններ են առաջացել: Հայրիկյանը մեկնել էր Եվրոպա՝ բուժման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---