Չինաստանում նորից երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանում նորից երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Չինաստանի Սիչուան նահանգում այսօր` տեղական ժամանակով ժամը 04:53-ին, նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին ուժեղ ցնցումից հետո սեյսմոլոգներն արդեն 850 հետցնցում են արձանագրել, հայտնում է НТВ-ն:

Հետցնցումներից 57-ի դեպքում ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ, երկուսի դեպքում 5–5.9 մագնիտուդ: Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհերի թիվը հասել է 179-ի, իսկ 7 հազարը ստացել են վնասվածքներ:

Ողջ հանրապետության տարածքից աղետի գոտի են ուղարկվել փրկարարներ և բուժաշխատողներ: Երկրաշարժի հետևանքով առաջացած փլուզումները փակել են որոշ բնակավայրեր տանող ճանապարհները:

Հիշեցնենք, որ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Չինաստանի հարավ- արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում:

Աղետի գոտում այս պահին գտնվում է 7.5 հազար զինծառայող և 5 հազար ոստիկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---