26 նոյեմբերի 2005 - 12:59 AMT
ՀՀ ղեկավարը անհասկանալի է համարում հանրաքվեն բոյկոտելու ընդդիմության մտադրությունը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհասկանալի է համարում երկրի Սահմանադրության փոփոխությունների նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեն բոյկոտելու ընդդիմության մտադրությունը, իսկ իրենց ներկայացուցիչներին ընտրական հանձնաժողովներից ետ կանչելու վերաբերյալ նրանց որոշումը` անընդունելի: Հայաստանի կենտրոնական հեռուստակայաններին տված հարցազրույցում, Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ի կամ մարզային ընտրական հանձնաժողովի անդամներին ետ կանչելը նախատեսված չէ Հայաստանի Ընտրական օրենսգրքով: «Եվ «Արդարություն» դաշինքը, եւ «Ազգային միասնություն» կուսակցությունը ունեն մեկական ներկայացուցիչ ԿԸՀ-ում եւ Հայաստանի մարզային ընտրական հանձանժողովներում, եւս մեկական ներկայացուցիչ է նշանակվում նախագահի կողմից: Այսինքն, այս դեպքում, մենք օժտված ենք հավասար իրավունքներով: Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելուն պես մեր ներկայացուցիչները դառնում են քաղաքացիական ծառայողներ եւ աշխատում են պետական կառույցում: Այդ պահից, ըստ օրենքի, աշխատանքը հանձնաժողովում ուղղակի դառնում է նրանց պարտականությունը»,-հայտարարել է Հայաստանի նախագահը, ընդգծելով ընդ որում, որ տվյալ պարտավորությունների չկատարման դեպքում առաջանում է պատասխանատվության հարց:
«Մարդիկ, որոնք այսօր կոչ են անում բոյկոտել հանրաքվեն, ժամանակին բոյկոտեցին ղարաբաղյան պատերազմը: Այսօր այդ մարդիկ լավ էլ ապրում են, եւ ավելին, պատրաստվում են բոյկոտել մեր երկրի եւ մեր երեխաների ապագան: Ես կքվեարկեմ բարեփոխումների օգտին եւ կանեմ դա բաց քվեարկությամբ»,-ընդգծել է Հայաստանի նախագահը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: