22 ապրիլի 2013 - 11:28 AMT
Չինաստանում թռչնագրիպից մահացածների քանակը հասել է 20

Չինաստանում H7N9 թռչնագրիպից մահացածների քանակը հասել է 20, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Պեկինը ևս իրազեկել է ԱՀԿ-ին հիվանդների քանակի աճի մասին՝ այժմ վարակված է 102 մարդ: Առաջին հաղորդագրությունները թռչնագրիպի դեպքերի մասին հայտնվեցին 2013թ. մարտին: ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հրամանագիր է ստորագրել Չինաստանից մի շարք ապրանքների ներմուծման արգելք սահմանելու վերաբերյալ: