Սիրիական զորքերը դուրս են մղել գրոհայիններին Դամասկոսի արվարձանից

Սիրիական զորքերը դուրս են մղել գրոհայիններին Դամասկոսի արվարձանից

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը դուրս են մղել գրոհայիններին Դամասկոսի արվարձանից, հայտնում է Բի-բի-սին: Բանակը գրոհում էր Ժդեյդեթ Արտուզ քաղաքը գրեթե 5 օր: Ըստ Սիրիայի պետական լրատվական գործակալության, կառավարական զորքերը «ծանր վնաս են հասցրել ահաբեկիչներին»: Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ երկրում գործում են «զինյալ ահաբեկիչների ավազակախմբեր», որոնց ֆինանսավորում են սունիները: Ըստ ՄԱԿ-ի, զինված բախումների արդյունքում զոհվել է 70 հազար խաղաղ բնակիչ, իսկ փախստականների թիվը հատել է 1 մլն սահմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---