22 ապրիլի 2013 - 13:33 AMT
Մեքսիկայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ տեղական իշխանությունների, տուժածների ու ավերածությունների մասին ոչինչ հայտնի չէ:

Ըստ Ազգային սեյսմիկ ծառայության, էպիկենտրոնը գտնվում էր Սյուդադ Լասարե Կարդենաս քաղաքից 10կմ հեռավորության վրա:

Սկզբում հայտարարվել էր, որ երկրաշարժի մագնիտուդը 6,2 է, սակայն հետո շտկումներ արվեցին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: