22 ապրիլի 2013 - 12:37 AMT
Ջոխար Ցարնաևը սկսել է պատասխանել քննիչների հարցերին գրավոր

Ջոխար Ցարնաևը, որին կասկածում են Բոստոնում կրկնակի ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, սկսել է պատասխանել քննիչների հարցերին գրավոր: Դա արվում է գրավոր, քանի որ նա կոկորդից վիրավորված է և չի կարողանում խոսել: «Կասկածյալի վիճակը կրիտիկական է, բայց կայուն: Քննիչների հատուկ խումբը սպասում է, թե երբ կարելի կլինի խոսել նրա հետ»,-ասել է են ՀԴԾ-ում: Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ «հանրային անվտանգության ապահովման համար» Ցարնաևին հարցաքննելու են առանց իրավունքները կարդալու ու առանց փաստաբանի: Ցարնաև եղբայրներին կասկածյալներ են համարել տեսախցիկների տեսագրությունների հիման վրա: Նրանց ձերբակալության գործողության ժամանակ ավագ եղբայրը՝ Տամերլանը սպանվել է, կրտսերը՝ ստացել ծանր վնասվածք, հայտնում է euronews-ը: