22 ապրիլի 2013 - 15:03 AMT
Գրանթ Թորնթոնը նոր անդամ ընկերություն է գրանցել Ղրղզստանում

Գրանթ Թորնթոնը նոր անդամ ընկերություն է գրանցել Ղրղզստանում:Նորաստեղծ ընկերության ղեկավար է նշանակվել Գրանթ Թորնթոն Տաջիկստանի տնօրեն-բաժնետեր Գուրգեն Հակոբյանը: Ընկերության գրասենյակը գործում է Բիշքեկ քաղաքում և հաճախորդներին տրամադրում աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Շատ ուրախ եմ, որ ԱՊՀ մեր երեք ընկերությունները նախաձեռնել են ընդլայնել Գրանթ Թորնթոնի ծածկույթը: Ղրղզստանը զարգացող տնտեսություն ունի, որ մեծ հնարավորություններ կարող է ընձեռել մեր կազմակերպությանը: Շնորհավորում եմ նրանց, քանի որ հաջողվեց կառուցել հաճախորդների կայուն բազա և ամրապնդել մեր ներկայությունը տարածաշրջանում», ասել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը:

«Վերջին տարիներին Գրանթ Թորնթոնի հայաստանյան ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալել Միջին Ասիայում, քայլեր ձեռնարկել մեր ցանցի ծածկույթն ընդլայնելու ուղղությամբ և ձեռք է բերել հաճախորդներ տեղական շուկաներում: Արդյունքում մի քանի տարի առաջ մենք դուստր ընկերություն հիմնադրեցինք Տաջիկստանում, և ուրախ եմ, որ այժմ էլ նոր ընկերություն ունենք նաև Ղրղզստանում: Այդ շուկան աճի հետաքրքիր հեռանկարներ ունի մեր ընկերության համար», այս առիթով նշել է Գուրգեն Հակոբյանը: