Իրանի խորհրդարանի փոխխոսնակն արդարացնում է հայոց պահանջատիրությունը

Իրանի խորհրդարանի փոխխոսնակն արդարացնում է հայոց պահանջատիրությունը

PanARMENIAN.Net - ն Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մուհամեդ Հասան Աբութորաբիի կողմից գործընկերների, պետական պաշտոնատարների, քաղաքական ու մտավորական պարսիկ շրջանակների ներկայութեամբ Հայոց ցեղասպանություն եզրույթի բարձրաձայնումը բնութագրելի է որպես աննախընթաց. զբաղեցնող հանգամանքի մակարդակի առումով, քաղաքական (արտաքին) պահի և մասնավորապես Իրան-Թուրքիա ոչ այնքան ջերմ փոխհարաբերությունների առումով: Այս մասին իր հոդվածում գրում է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Հոդվածում մասնակվորապես ասվում է. Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի միջոցով ամենամյա կարգով պարսիկ բարեկամների ու պաշտոնական լսարանի համար նախաձեռնվող Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հանդիսություններին միշտ էլ քիչ թէ շատ՝ ներկա են եղել խորհրդարանի անդամներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայցեւայնպես՝ փոխխոսնակի մակարդակով, որն հանդես է գալիս առանձին ելույթով ու կարևորը՝ ցեղասպանություն եզրոյթի օգտագործմամբ, դա իրոք աննախընթաց է եղել: Փոխխոսնակ դոկտ. Աբութորաբին իր կարևոր ելույթի ընթացքում ակնհայտորեն փաստեց. «Հայ ժողովրդի արյամբ շաղախվածի ձեռքը այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում...»: Դրանով նա փաստացիորեն արդարացնում է հայոց պահանջատիրության թէ՛ պատմական, և թէ՛ իրավաքաղաքական այժմէականությունն ու անժամանցելիությունը: Մյուս կողմից վերջին ժամանակաշրջանում Իրան-Թուրքիա փոխհարաբերութիւններում Սիրիայի ճգնաժամը ըստ էության վճռորոշ հանգամանք է հանդիսացել, ընդհուպ մինչև Իրանի համար ազգային-պետական շահի ու անվտանգության խնդրի վերածվելով: Իսկ այդ դեպքում Իրանը ամեն հիմք ու պատճառ ունի, որպեսզի քաղաքական-դիվանագիտական միջոցներ բանեցնի՝ տարածաշրջանային իր շահերի մասին հորդորների ու զգուշացումների ճամփով ուղերձներ հղելու նույն տարածաշրջանում սուննիզմով ու «նեոօսմանիզմ»-ով հոխորտացող ու վերստին գլուխ բարձրացնող Թուրքիային: Եվ այս ընդհանուր կոնտեքստում, ահա, Իրանը, որ անկախ մարտավարական մղումներից՝ խորքում (առանց բարձրաձայնության) միշտ էլ յուրահատուկ ոճով ու եղանակով ընդունել-դատապարտել է Հայոց ցեղասպանության իրողությունը, այժմ տրամաբանորեն որդեգրում է նույն իրողությունը բարձրաձայնելու քաղաքականությունը: Սա, անշուշտ, տարածաշրջանային մակարդակով ավելիով է ընդգծելու թէ՛ Իրան-Հայաստան բարեկամական-քաղաքական փոխհարաբերությունները, և թե՛ խրախուսելու է իրանահայությանը՝ ավելի ամրակուռ քայլերով իր պահանջատիրության ձայնը լսելի դարձնելու ի լուր աշխարհի, գրում է Մելիքյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---