Լևոն Արոնյանն այս տարի չի մասնակցի Տալի հուշամրցաշարին

Լևոն Արոնյանն այս տարի չի մասնակցի Տալի հուշամրցաշարին

PanARMENIAN.Net - Միխայիլ Տալի հուշամրցաշարի կազմակերպիչները հրապարակել են այն շախմատիստների անունները, ովքեր ելույթ կունենան այս տարվա մրցաշարին:

Լևոն Արոնյանը, որը միշտ ելույթ է ունենում Տալի հուշամրցաշարում, այս տարի չի մասնակցի: Արոնյանը երեք անգամ դարձել է Հուշամրցաշարի հաղթող՝ 2006-ին, 2010 և 2011թ.:

Տալի 8-րդ հուշամրցաշարը կկայանա Մոսկվայում հունիսի 12-24-ը: Կմասնակցեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) և Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---