27 նոյեմբերի 2005 - 14:20 AMT
Բաքվում կայացած ընդդիմության հանրահավաքի ընթացքում տուժել է 26 ոստիկան
Նախօրեին, մետրոի «հունվարի 20» կայարանից մինչեւ «Գելեբե» հրապարակը ադրբեջանական «Ազադլիգ» ընդդիմադիր դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաք-երթի ժամանակ ընդդիմության առաջնորդներ Սերդար Ջալալօղլուն, Իլգար Իբրահիմօղլուն, Ալի Քերիմլին եւ մյուսները անհնազանդության կոչ են արել բողոքի ակցիան նստացույցի ձեւով շարունակելու մասին, թեեւ Բաքվի գործադիր իշխանությունը արտոնել էր ակցիան մինչեւ 17:00-ն: Այդ մասին ասվում է Բաքվի Ոստիկանության գլխավոր վարչության եւ քաղաքային դատախազության համատեղ հայտարարության մեջ. «Իրավապահ մարմինները ստիպված են ազատել «Գելեբե» հրապարակը մասնակիցներից: Բախման արդյունքում տուժել է ոստիկանության 26 աշխատակից եւ ցույցի մի քանի մասնակիցներ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: