31 հունվարի 2003 - 22:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿՈԴԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել անհատական կոդերի կիրառման մասին: Տվյալ համակարգի կիրառման համաձայն, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա անհատական կոդ, որով նա կարող է ստանալ թոշակ, նպաստ, ընդունվել աշխատանքի, հրապարակել եկամուտները եւ այլն: Համարը կազմված կլինի 10 նիշից եւ կպահպանվի 400 տարվա ընթացքում: Նշենք, որ այդ համակարգը շատ օգտակար է տեղեկատվության ավտոմատացման համար, նրա փոխանակման առումով որոշ ոլորտներում, մասնավորապես, սոցիալական, հարկային եւ բանկային: