22 ապրիլի 2013 - 19:57 AMT
Այսօր բացվեց Վալմարի ծննդյան 65-ամյակին նվիրված ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր «Վալմար Արտ» պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանի (Վալմար) «Իսպանական տպավորություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի ծննդյան 65-ամյակին:

Ճանաչված նկարիչ Վալմարի ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Սիրված արվեստագետն աշխարհի տարբեր մայրցամաքներում ունեցել է ավելի քան 40 անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներ:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հայ ժամանակակից գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Վոլոդյա Մարգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: