Հարցում.Վրաստանի բնակչության միայն 1%-ն է ցանկանում նախագահի պաշտոնում տեսնել Սահակաշվիլիին

Հարցում.Վրաստանի բնակչության միայն 1%-ն է ցանկանում նախագահի պաշտոնում տեսնել Սահակաշվիլիին

PanARMENIAN.Net - Չնայած այն բանին, որ Միխեիլ Սահակաշվիլին այլևս չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններում, Վրաստանի բնակչության 1%-ն, այնուամենայնիվ, կցանկանար երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել նրան:

Ինչպես փոխանցում է Gruzia Online-ը, այս մասին վկայում են սոցհարցումների արդյունքները, որոնք անցկացրել է Ազգային դեմոկրատական իստիտուտը (ԱՄՆ):

Հարցին՝ ում կցանկանայիք տեսնել նախագահի պաշտոնում, հարցման մասնակիցները պատասխանել են այսպես.

«Վրացական երազանքի» թեկնածուին-58% Չգիտեմ-17%

«Միացյալ ազգային շարժման» թեկնածուին-8%

Հրաժարվել են պատասխանել-6%

Ոչ ոքի-5%

Գեորգի Թարգամաձեին-3%

Շալվի Նաթելաշվիլիին-2%,

Միխեիլ Սահակաշվիլիին-1%.

Հարցումներն անցկացվել են մարտի 13-ից 27 ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 3103 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---