Կանադայում խոշոր ահաբեկչական գործողություն է կանխվել

Կանադայում խոշոր ահաբեկչական գործողություն է կանխվել

PanARMENIAN.Net - Կանադայի ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին նախորդ օրը հաջողվել է կանխել խոշոր ահաբեկչական գործողություն: Այս մասին հայտնում է CBS-ը` հղում անելով սեփական աղբյուրներին:

CBS-ի հաղորդմամբ` Տորոնտոյում և Մոնրեալում 2 կասկածյալ է ձերբակալվել: Ըստ աղբյուրի` ավելի ուշ իշխանությունները կհրապարակեն հատուկ գործողության և ձերբակալությունների մանրամասները:

Ամերիկյան լրատվամիջոցներն էլ իրենց հերթին հայտնում են, որ նախնական տվյալներով հետաքննությունը որևէ ընդհանուր կապ չի գտել Կանադայում կանխված ահաբեկչության և նախորդ շաբաթ Բոսթոնում տեղի ունեցածի միջև, հայտնում է INTERFAX-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---