23 ապրիլի 2013 - 11:49 AMT
Լևոն Արոնյանը Ալյոխինի հուշամրցաշարի 3-րդ տուրում կխաղա Վիշվանաթան Անանդի հետ

Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ տուրում Վլադիմիր Կրամնիկի նկատմամաբ տոնած հաղթանակից հետո Լևոն Արոնյանը բարձրացել է 5-րդ տեղը, նա ունի 1 միավոր:

Մրցաշարի առաջատարն է Մայքլ Ադամսը (Անգլիայ) 2 միավորով, նա ավելի ուժեղ է գտնվել Պյոտր Սվիդլերից (Ռուսաստան): 1,5 միավորով երկրորդ տեղում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա):

Լևոն Արոնյանը 3-րդ տուրում կխաղա Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ:

Տեղի կունենան նաև հաջորդ հանդիպումները՝ Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Ադամս, Կրամնիկ-Վաշիե-Լագրավ, Դին Լիրեն (Չինաստան)-Լորան Ֆրեսինե (Ֆրանսիա), Սվիդլեր-Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան):