23 ապրիլի 2013 - 12:48 AMT
Էդգար Մանուչարյանի գոլը հաղթանակ է բերել «Ուրալին» «Բալթիկայի» հետ խաղում

Ապրիլի 22-ին Եկատերինբուրգում «Ուրալը» հանդիպել է «Բալթիկայի» հետ:

«Ուրալի» ֆուտբոլիստները կարևոր հաղթանակ են տոնել: Միակ գոլի հեղինակ է դարձել հարձակվող Էդգար Մանուչարյանը, որի համար սա արդեն 6-րդ գոլն էր գարնանային չորս խաղում:

«Ուրալը» վաստակել է 62 միավոր և, նախկինի պես, վստահորեն գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: