27 նոյեմբերի 2005 - 21:00 AMT
Հայաստանում ընթացող սահմանադրական հանրաքվեին մասնակցել են նաեւ կալանավորները
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են ՀՀ ԱՆ 7 քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձինք, հաղորդում է Հայաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: Քվեարկությունն ավարտվել է ժամը 20:00-֊ին, կատարվել է քվեաթերթիկների հաշվարկ: Համաձայն արձանագրված տվյալների` քվեարկության արդյունքը հետեւյալն է. Ձայնի իրավունք ունեցող կալանավորներից 27-ը հրաժարվել են մասնակցել հանրաքվեին, 715-ը կողմ են քվեարկել, 15-ը` դեմ: 11 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: