27 նոյեմբերի 2005 - 21:15 AMT
ԿԸՀ տվյալները 21:00 դրությամբ. Սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ձայնի իրավունք ունեցողների 64,4 տոկոսը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով, տեղական ժամանակով 21:00-ի դրությամբ Հայաստանում եւ արտերկրում սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 մլն 483 հազար 383 մարդ, որը կազմում է ձայնի իրավունք ունեցողների 64,4 տոկոսը: Հայաստանի մայրաքաղաքում հանրաքվեին մասնակցել է շուրջ 418 հազար հոգի` 56 տոկոսը: Արտերկրում հանրաքվեին մասնակցել է 18 815 Հայաստանի քաղաքացի: Նշենք, նաեւ, որ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում էր 1878 ընտրատեղամաս, ինչպես նաեւ 44 տեղամաս 28 երկրների 40 քաղաքներում: Հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ էր 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի` 2 301 828-ի 1/3-ը: Հանրաքվե անցկացնելու համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 միլիոն 334 հազար 300 քվեաթերթիկ: