23 ապրիլի 2013 - 15:43 AMT
Ապրիլի 25-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է ապրիլի 25-ին ժամը 08:00-ից մինչեւ ժամը 20:00-ը Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա իրականացնել վթարա-վերականգնողական աշխատանքներ, հայտնում է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը: