23 ապրիլի 2013 - 16:09 AMT
«Բարև Երևանը» դիմել է ԿԸՀ` պահանջելով վարույթ հարուցել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի նկատմամբ

«Բարև Երևան» դաշինքը դիմել է ԿԸՀ` պահանջելով վարույթ հարուցել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի նկատմամբ: Այս մասին տեղեկանուոմ ենք դաշինքի տարածած հաղորդագրությունից:

Ապրիլի 19-ի դրությամբ «Բարև Երևան» թիմը ֆիքսած խախտումների մի մասի ամփոփագիրը հանձնել է ԿԸՀ:

Ամփոփագրում տեղ գտած խախտումները հիմնականում վերաբերում են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի կողմից սխալ տեղերում փակցվող պաստառներին: Մինչև քարոզարշավը քարոզչական նյութեր տարածելուն և այլն:

ԿԸՀ-ում դաշինքի դիմումի կքննարկվի այսօր, ժամը 17:00-ին: