ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրահանձնաժողովի պատվիրակության հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովիպատվիրակությանը` Կուրտ Յուուլի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակման խորհրդակցությունները սկսելու նպատակով: Վ. Օսկանյանը հավաստեց Հայաստանի պատրաստակամությունը ամենայն պատասխանատվությամբ ներգրավվել գործողությունների ծրագրի մշակմանը եւ հնարավորին չափ այն շուտ ավարտին հասցնել բուն գործակցությունն սկսելու նպատակով: Այդ առումով կողմերը մտքեր փոխանակեցին խորհրդակցությունների առաջին փուլում քննարկվելիք, ինչպես նաեւ հեռանկարային մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը Եվրամիության պատվիրակությանը տեղեկացրեց նախօրեին Հայաստանում անցկացված Սահմանադրական հանրաքվեի մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---