Ազատության հրապարակում հրկիզել են Թուրքիայի դրոշը և վառել ջահերը. Ջահերով երթը մեկնարկել է

Ազատության հրապարակում հրկիզել են Թուրքիայի դրոշը և վառել ջահերը. Ջահերով երթը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը: Ակցիայի մասնակիցները հրկիզել են Թուրքիայի դրոշը` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշից էլ վառվել են ջահերը: Երթի մասնակիցները Արամ Խաչատրյանի արձանի մոտից ՀՀ դրոշով, ազգային երգեր երգելով շարժվում են առաջ: Երթը կընթանա ավանդական ուղով` Բաղրամյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդի բլուրը: Գիշերը երիտասարդները հերթապահություն են սահմանելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի անմար կրակի մոտ:

Երևանում ջահերով երթը տեղի է ունենում 14-րդ անգամ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՅԴ և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական երիտասարդական միությունների ավանդական ջահերով երթին միանալու մասին հայտնել են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը», մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Կրթության նախարարությունը ևս կոչ է արել, որ երիտասարդները միանան երթին, հայտնում են ՀՅԴ ուսանողական միության կենտրոնական վարչությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---