ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

PanARMENIAN.Net - Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում 2013թ. մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 5-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք`1 -ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն ՝ 1-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 1-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ապրիլի 26-ից մինչև մայիսի 1-ը:

ԿԸՀ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում քննարկել է նաև Երևանի ավագանու անդամի թեկնածու Դանիել Իոաննիսյանի և քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---