ՌԴ Հարավային դաշնային մարզ. Ընտրողների 90 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխություններին

PanARMENIAN.Net - Հարավային դաշնային մարզում բնակվող 3037 հայեր են մասնակցել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին: Այդ մաին հաղորդել է Ռոտովի Դոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Նրա խոսքերով, Ռոստովում քվեարկել են Հայաստանի քաղաքացիները Ռոստովի եւ Ստավրոպոլի մարզերից, Հյուսիսային Օսիայից եւ Կրասնոդարի երկրամասից: «Ընտրողների 90 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ նրանք իրավունք են տալիս հայերին ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն` չկորցնելով Հայաստանի քաղաքացիությունը»,-նշել է գլխավոր հյուպատոսը: Ընդհանուր առմամբ, ՌԴ Հարավային դաշնային մարզում կազմակերպվել էր քվեարկության 4 տեղամաս` երկուսը Դոնի Ռոստովում, մեկը Սոչիում եւ մեկը` Վոլգոգրադում, հաղորդում է Yuga.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---