Բ.Սահակյան. Մարդկությունը պետք է լսի մեր ձայնը և դատապարտի Օսմանյան Թուրքիայի հրեշագործությունը

Բ.Սահակյան. Մարդկությունը պետք է լսի մեր ձայնը և դատապարտի Օսմանյան Թուրքիայի հրեշագործությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է եղել, որում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ամեն տարի այս օրը համայն հայությունն աշխարհի բոլոր ծայրերում իր հարգանքի տուրքն է մատուցում 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Մեկ անգամ ևս իր ձայնն է բարձրացում ընդդեմ բռնության ու կոտորածի, չարի ու ոճրագործության: Իր ձայնն է բարձրացնում` հանուն պատմական արդարության հաղթանակի և հանուն հետագա ցեղասպանությունների բացառման:

Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է ի վերջո լսի մեր ձայնը, որը կոչ է` ի պաշտպանություն ազգային ու համամարդկային արժեքների պահպանման ու զարգացման, լսի ու դատապարտի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված այդ հրեշագործությունը:

Հայ ժողովուրդն ունի շատ բարեկամներ, ովքեր սատար են եղել մեզ թե այն օրհասական պահին` օթևան տալով մազապուրծ հայերին, թե այսօր` կանգնելով մեր կողքին և մեզ հետ միասին պաշտպանելով մեր պահանջատիրությունը: Մենք հիշում ենք բոլորին և երախտապարտ ենք խորապես:

Օր օրի զորացնելով հայոց անկախ պետականությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը` մենք հաստատուն ու աներեր քայլերով գնում ենք դեպի ապահով ու անվտանգ ապագա՝ սերունդների համար կերտելով ուժեղ ու զարգացած հայրենիք: Սա է մեր պատասխանը բոլոր արհավիրքներին, սա է բոլոր զոհերի հիշատակը վառ պահելու միակ ուղին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---