28 նոյեմբերի 2005 - 15:17 AMT
Ավարտվել է քվեների հաշվառումը բոլոր 1966 ընտրական տեղամասերում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտել է քվեների հաշվառումը բոլոր 1966 ընտրական տեղամասերում: Ըստ ՀՀ ԿԸՀ տվյալների, սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 513 541 մարդ 2 317 317 ընտրողներից, կամ ընտրության իրավունք ունեցողների 65,3 տոկոսը: Սահմանադրական փոփոխություններին «այո» են ասել 1 411 791 (93,3 տոկոս) ընտրողներ: Դեմ են քվեարկել 82 159 (5,4 տոկոս) ընտրողներ: 20 360 ընտրական քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել: Անճշտությունների քանակը եղել է 822: Նշենք, որ ՀՀ ԿԸՀ-ն պետք է հրապարակի հանրաքվեի նախնական արդյունքները ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 28 ժամվա ընթացքում, այսինքն տեղական ժամանակով ժամը 24:00-ին: