Ապրիլի 23-ին պատմության մեջ առաջին անգամ Դիարբեքիրում նշել են Ցեղասպանության տարելիցը

Ապրիլի 23-ին պատմության մեջ առաջին անգամ Դիարբեքիրում նշել են Ցեղասպանության տարելիցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին պատմության մեջ առաջին անգամ Դիարբեքիրում նշել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցը: Հիշատակի երեկոն անցկացվել է քաղաքի մունիցիպալ թատրոնում: Ելույթ են ունեցել Դիարբեքիրի քաղաքապետարանի ներկայացուցիչները, Իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Թահիր Էլջին ու պատմաբան, Լոնդոնում Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն Արա Սաֆարյանը: Թահիր Էլջինհավաքվածներինհիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում ոչնչացվեց հայկական մտավորականության «գույնը»:

Խոսելով Հայոց ցեղասպանությունում քրդերի մասնակցության մասին, Էլջին նշել է, որ այսօր Դիարբեքիրում քրդերի ցեղասպանություն է: Նա կոչ է արել իր առաջնորդներին որպես պետական գաղափարախոսություն աջակցել հայերին Ցեղասպանության դեմ պայքարում:

«Այսօր մենք առաջին անգամ հիշատակում են Հայոց ցեղասպանության զոհերին: Այս օրը մեզ համար շատ կարևոր է: Մենք գլուխ ենք խոնարհում մեր հայ եղբայրների առջև ու դատապաչտում ենք Ցեղասպանությունը», - նշել է քուրդ գործիչը:

Արա Սաֆարյանն իր հերթին նախ նշել է, որ ժամանել է Դիարբեքիր Օսմանյան թագավորության նահանգներում Ցեղասպանության դեպքերի ուսումնասիրման համար: Միջոցառումից հետո ներկաներն ուղևորվել են Տիգրիս գետի մոտ ու պսակներ գցել ջուրը՝ ի հիշատակ սպանված հայերի, գրում է The Armenian Weekly.

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---