24 ապրիլի 2013 - 13:48 AMT
ԱՀԿ. Թռչնագրիպի նոր շտամը ամենամահացուներից է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ թռչնագրիպի նոր H7N9 շտամը ամենամահացուներից է նախորդների համեմատ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ինչպես նշել են ԱՀԿ ներկայացուցիչները, նոր հարուցիչը ավելի հեշտ է փոխանցվում մարդուն, ինչն ավելի է վտանգավոր դարձնում վարակը, որը 2003թ. ի վեր հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել:

«Իրավիճակը մնում է խճճված, բարդ ու զարգացող»,-ասել է ԱՀԿ ներկայացուցիչը: