Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Բակո Սահակյանը նաև ուղերձ էր հղել, որում ասված էր, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է ի վերջո լսի մեր ձայնը, որը կոչ է` ի պաշտպանություն ազգային ու համամարդկային արժեքների պահպանման ու զարգացման, լսի ու դատապարտի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված այդ հրեշագործությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---