24 ապրիլի 2013 - 14:48 AMT
Սամվել Բալասանյանն այցելեց Ջարդի ձոր և հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր թիմակիցների ուղեկցությամբ այցելեց Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), և հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև քաղաքապետը մասնակցեց ծառատունկի: Պատասխանելով լրագրողների հարցերին, Սամվել Բալասնայանն ասաց, որ ժամանակակից Թուրքիան պետք է ազատվի ցեղասպան պետություն խայտառակ պիտակից` ճանաչելով դարասկզբին կազմակերպված Հայոց ցեղասպանությունը: