Մարգարիտա Սիմոնյան. Իմ ընտանիքը մազապուրծ է եղել Ցեղասպանությունից և այլ ապացույցներ ինձ պետք չեն

Մարգարիտա Սիմոնյան. Իմ ընտանիքը մազապուրծ է եղել Ցեղասպանությունից և այլ ապացույցներ ինձ պետք չեն

PanARMENIAN.Net - Russia Today-ի գլխավոր խմբագիրՄարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապած իր ընտանիքի պատմությունը:

«Մանկության տարիներին ես բավական հաճախ ապրել են ցեղասպանությունը վերապրած տատիկիս մոր նոտ: Նրա եղբայրներին, քրոջը, ծնողներին կոտորել են մեկ գիշերում նրա աչքի առաջ: Իմ մեծ տատին ու նրա կրտսեր քրոջը՝ Ալիսին ձեռք չեն տվել: Գեղեցիկ փոքրիկ աղջիկներին թուրքերը տանում էին իրենց ընտանիքները: 16 տարեկանում նրան հաջողվել է փախչել, -պատմում է Մարգարիտա Սիմոնյանը:-Երբ թուրքերը տանում էին աղջիկներին, մեծ տատիկիս հայրը հասցրել էր նրան ոսկե դրամներ տալ, որոնք նրանք պահել են բերանում: Հորը սպանեցին հենց նույն գիշերը»:

«Նրան հաջովեց փախչել Ղրիմ: Այդպես մեր ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում: Ինչպիսին եղավ նրա քրոջ՝ Ալիսի ճակատագիրը, մենք չիմացանք: Նրանց ավագ, ամուսնացած քուրյը փրկվեց բռնաբարությունից միայն ծովը նետվելով Տրաբզոնի բարձր ժայռից ու խեղդվելով»:

Russia Today-ի գլխավոր խմբագիրը նշում է, որ Թուրքիայում կորած մեծ տատի քրոջ պատվին նրա կրտսեր քրոջն անվանել են Ալիս:

«Իմ ընտանիքը մազապուրծ է եղել Ցեղասպանությունից և այլ ապացույցներ ինձ պետք չեն»,-գրել է Մարգարիտա Սիմոնյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---