Երևանում տեղի կունենա «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը

Երևանում տեղի կունենա «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-28-ը ԱՊՀ Երկրների Երիտասարդական Միության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության դահլիճումտեղի կունենա «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Վրաստանի պատվիրակությունները:

Ծրագիրը ներառում է գիտաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ «Եվրասիական Ինտեգրացիա»-ի խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, ընդհանուր մշակութային ժառանգությունը` որպես ինտեգրման գործընթացները զարգացնող գործոն, մշակութային բազմազանության պահպանության խնդիրները, «Եվրասիական Ինտեգրացիա»-ն երիտասարդների աչքերով թեմայի շուրջ: Վերը նշված ծրագրերին մասնակցում են ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունները, հասարակական ակտիվ գործիչներ, քաղաքական այրեր:

Համաժողովի ընթացքում տեղի կունենա EXPO-2013 (Միասնական Տնտեսական Գոտի) միջազգային ցուցահանդեսը, որը կդառնա բաց հարթակ` մասնակից երկրների տեխնիկական և տեխնոլոգիական ձեռքբերումները ցույց տալու համար: Ծրագիրը ներառում է նաև «Ազգերի բարեկամության այգու» ծրագրի շնորհանդեսը:

Համաժողովը նախատեսում է ստորագրել համաձայնագիր `ստեղծելու մի նոր բազմազգ «Եվրասիական շարժում», որը կհամախմբի տարբեր ազգերի երիտասարդներին եվրասիական ինտեգրման գաղափարի շուրջ, հայտնում են Թեքեյան մշակութային կենտրոնից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---